ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ` 2014-ին Փարիզում վերականգնվել է Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի մաս կազմող 15-18-րդ դդ. թվագրվող ալեգորիկ պատկերով ֆլանդրիական անհայտ վարպետի ստեղծած գոբելենը: Պատկերասրահի հավաքածուում գոբելենն ընդգրկվել է 1930-ին, Պետական Էրմիտաժից (Սանկտ Պետերբուրգ): Մշակույթի նախարարության տեղեկացմամբ` գոբելենի մակերեսը տարիների ընթացքում երկարատև օգտագործումից ամբողջո¬վին մաշվել և կեղտոտվել էր, այն ուներ խոնավության, ինչպես նաև վերականգնման և ամրակայման անհաջող փորձերի հետքեր, վնասված ու պատռված հատվածներ, ինչի հետևանքով խիստ քայքայվել էր և ուներ վերականգնման կարիք։
Վերականգնման աշխատանքներն իրականացրել է «Մոբիոժ Տապի» ընկերությունը:
Նախաձեռնության հովանավորներն են Մուշեղ Չալոյանը և «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերությունը։